Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եվրահանձնաժողովի նախագահը դրամական օգնություն է խոստացել Բիրմային

Եվրահանձնաժողովի նախագահը դրամական օգնություն է խոստացել Բիրմային
03.11.2012 | 15:05

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն պաշտոնապես լրացուցիչ նյութական օգնություն է խոստացել Բիրմային վերջինիս նախագահ Թեյն Սեյնի հետ բանակցություններում։ Բառոզուն խոստացել է 100 միլիոն դոլար, ինչպես նաև նախագահի հետ քննարկել է Եվրամիության անդամ երկրների հետ առևտրի ծավալները մեծացնելու հարցերը։
Նշենք, որ առևտրաշրջանառությունը Բիրմայի հետ տասնամյակների ընթացքում սահմանափակված էր պատժամիջոցների պատճառով։
Բառոզուն բանակցել է նաև Բիրմայի բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաև՝ ընդդիմության առաջնորդի հետ։

Դիտվել է՝ 2697

Մեկնաբանություններ