Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սիրիական արկերն ընկել են Իսրայելի տարածք

Սիրիական արկերն ընկել են Իսրայելի տարածք
08.11.2012 | 15:32

Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ Սիրիայի կողմից Գոլանյան բարձունքների ուղղությամբ արձակվել է երեք արկ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Արկերից մեկն ընկել է գյուղերից մեկի վրա։ Ամենայն հավանականությամբ, արկերն Իսրայելի տարածք ընկել են պատահաբար։
Սա արդեն երրորդ նման միջադեպն է վերջին օրերի ընթացքում։ Երկուշաբթի իսրայելյան ռազմական մեքենան վնասվել է Սիրիայի կողմից արձակված փամփուշտից։ Իսկ կիրակի օրը սիրիական երեք տանկ մտել է ապառազմականացված գոտի։

Դիտվել է՝ 2451

Մեկնաբանություններ