Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սիրիական ընդդիմությունը նոր ղեկավար է ընտրել

Սիրիական ընդդիմությունը նոր ղեկավար է ընտրել
10.11.2012 | 13:12

Սիրիական ընդդիմադիր ազգային խորհրդի քարտուղարությունը կազմակերպության նախագահ է ընտրել նախկին ուսուցիչ և հայտնի այլախոհ Ջորջ Սաբրային։ Վերջինս հայտարարել է, որ իր ընտրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ կազմակերպության անդամները որոշակի կրոնական ուղղվածություն չունեն (Սաբրան քրիստոնյա է)։ Նա նաև նշել է, որ սիրիական ընդդիմությունը զենքի կարիք ունի։
Սիրիական ընդդիմության հավաքը տեղի է ունենում Քաթարի մայրաքաղաքում։ Հավաքի մասնակիցները հույս ունեն, որ իրենց կմիանան նաև Սիրիայի ընդդիմադիր այլ խմբավորումներ։

Դիտվել է՝ 2601

Մեկնաբանություններ