Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն իսրայելա-պաղեստինյան հարցով նիստ կգումարի

ՄԱԿ-ի ԱԽ-ն իսրայելա-պաղեստինյան հարցով նիստ կգումարի
15.11.2012 | 11:23

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կանցկացնի փակ նիստ՝ իսրայելական զորքերի կողմից Գազայի հատվածի վրա բացած կրակի առնչությամբ։ Նիստը կմեկնարկի Գրինվիչի ժամանակով ժամը 2-ին։ Կմասնակցեն իսրայելական և պաղեստինյան դիվանագիտական առաքելության ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Իսրայելի ուժերը սպանել են ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թևի ղեկավարին և հայտարարել են, որ դա դեռ Գազայի հատվածում գտնվող գրոհայինների դեմ ռազմական գործողության սկիզբն է։

Դիտվել է՝ 2513

Մեկնաբանություններ