Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բախումներ՝ Եգիպտոսում

Բախումներ՝ Եգիպտոսում
26.11.2012 | 10:53

Եգիպտոսում նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցած բախման հետևանքով մահացել է 15-ամյա մի դեռահաս։ Ինչպես հաղորդել է «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչը, զոհվածը շարժման անդամ էր։ Հաղորդվում է նաև Դամանխուրե քաղաքում 60 վիրավորների մասին։ Այստեղ գտնվում է «Մուսուլման եղբայրներ» ներկայացուցչության կենտրոնակայանը, որը ցուցարարները փորձում էին գրավել։
Եգիպտոսում անկարգությունների պատճառ է դարձել նախագահ Մուրսիի հրամանագիրը, որն արգելում էր վիճարկել նախագահի ցանկացած որոշում։ Իրավապաշտպանները դա անվանել են նոր բռնապետության սկիզբ։

Դիտվել է՝ 2320

Մեկնաբանություններ