Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նոր պատժամիջոցներ՝ Իրանի նկատմամբ

Նոր պատժամիջոցներ՝ Իրանի նկատմամբ
14.12.2012 | 12:30

ԱՄՆ վարչակազմը լրացուցիչ պատժամիջոցներ է ընդունել իրանական մի շարք ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու համար։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Պատժամիջոցները տարածվում են 7 կազմակերպության և 5 անձանց վրա։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նշում է, որ վերջիններս Իրանի կառավարությանն են ներկայացրել տեխնոլոգիաներ և ծառայություններ, որոնք մեծացրել են ուրանի հարստացման Թեհրանի հնարավորությունները։

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ