Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մոսկվայում գրանցվել է թմրամիջոցների առգրավվման տարվա ամենախոշոր դեպքը

Մոսկվայում գրանցվել է թմրամիջոցների առգրավվման տարվա ամենախոշոր դեպքը
06.01.2013 | 16:06

Տրանսպորտային ոստիկանության աշխատակիցները նախօրեին ձերբակալել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձնավորությանը, ով Մոսկվայում մետրոյով երթևեկելիս իր պայուսակում մոտ 13 կիլոգրամ հերոին էր տեղափոխում:

Սա ՌԴ-ում այս տարվա է, որի հերոսը, ինչպես պարզել են ոստիկանները, Տաջիկստանի 27-ամյա գործազուրկ մի քաղաքացի է, հայտնում է RBK գործակալությունը:

Դիտվել է՝ 2165

Մեկնաբանություններ