Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բոլիվիան մեղադրում է ԱՄՆ-ին իր ներքին գործերին միջամտելու համար

Բոլիվիան մեղադրում է ԱՄՆ-ին իր ներքին գործերին միջամտելու համար
07.01.2013 | 15:07

Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են, որ ունեն անժխտելի ապացույցներ, որոնք խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է միջամտել լատինամերիկյան այդ երկրի ներքին գործերին։
Նախագահի վարչակազմի ղեկավարն ասել է, որ արձանագրվել է ամերիկյան դիվանագետների ոչ պատճաշ վարքագիծ, և այդ փաստերը կներկայացվեն անձամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։
Բոլիվիայում Ամերիկայի դեսպանը հետ է ուղարկվել երկրից 2008 թվականին՝ այն բանից հետո, երբ նախագահ Մորսալեսը մեղադրել էր նրան դավադրության համար։

Դիտվել է՝ 1993

Մեկնաբանություններ