Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 10-րդ դասարանի տղան

Կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել 10-րդ դասարանի տղան
08.01.2013 | 11:58

Այսօր՝ հունվարի 7-ի գիշերը, Կոտայքի մարզում ինքնասպանության դեպք է գրանցվել: Գեղարդ գյուղի Վարդան անունով մի բնակիչ ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:

Ըստ տեղեկությունների՝ նա սովորում էր տեղի դպրոցի 10-րդ դասարանում: Վերջինիս գտել են գյուղի երկհարկանի կիսակառույց մի շինությունում կախված վիճակում: Կատարվածի հանգամանքերը պարզվում են:

Դիտվել է՝ 1374

Մեկնաբանություններ