Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իսրայելը տարածքային զիջումների չի գնա

Իսրայելը տարածքային զիջումների չի գնա
10.01.2013 | 12:11

Իսրայելը պաղեստինցիներին տարածքային զիջումներ չի կատարի։ Այդ մասին երեկ հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա այդ մասին ասել է՝ մեկնաբանելով Կահիրեում Պաղեստինի առաջնորդի և ՖԱԹԽ շարժման ղեկավարի հանդիպումը։ «Մենք գիտենք, որ ցանկացած տարածք, որտեղից մենք կհեռանանք, կզավթվի Իրանի կողմից։ Մենք դա թույլ չենք տա»,- մեջբերելով Նեթանյահուին՝ գրում է թերթերից մեկը։
«Մենք վտանգը շատ հստակ ենք տեսնում,- ասել է Իսրայելի վարչապետը,- այսօր Աբասը ՀԱՄԱՍ-ի ղեկավարի հետ գտնվում է Կահիրեում, որտեղ նրանք ուղիներ են փնտրում ՖԱԹԽ-ի և Իսրայել պետությունը ոչնչացնել ձգտող և մեր տարածքները հրթիռահարող ահաբեկիչների համախմբման հնարավորությունների շուրջ»։
Ավելի վաղ Նեթանյահուն հրեա դեսպանների հետ խորհրդակցության ընթացքում կարծիք էր հայտնել, որ «ՀԱՄԱՍ-ը կարող է ցանկացած պահի բռնազավթել Պաղեստինյան ինքնավարության իշխանությունը, այդ պատճառով անհրաժեշտ են անվտանգության հստակ երաշխիքներ»։

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ