Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակվել է

Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակվել է
10.01.2013 | 13:05

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Հունվարի 10-ին` ժամը 12.00-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակվել է: Իրավիճակի փոփոխման դեպքում նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ