Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՄԱԿ-ն ուժեր կմտցնի Մալի

ՄԱԿ-ն ուժեր կմտցնի Մալի
11.01.2013 | 11:44

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել միջազգային հանրությանը խաղաղապահ ուժեր մտցնել Մալիի հյուսիս, որտեղ ապստամբ իսլամիստները շարունակում են հարձակումները՝ գրավելով ռազմավարական նշանակության Քոնա քաղաքը։
Մալիի նախագահն իր հերթին խնդրել է Ֆրանսիայի նախագահին օգնություն ցուցաբերել ապստամբների դեմ պայքարում։ Անցած ամիս ՄԱԿ-ը համաձայնություն էր տվել Աֆրիկյան միության 3 հազարանոց ստորաբաժանման տեղակայմանը Մալիի հյուսիսում՝ իրավիճակը կարգավորելու նպատակով։
Ենթադրվում է, որ ապստամբները սերտորեն կապված են «Ալ Կաիդայի» հետ։

Դիտվել է՝ 2047

Մեկնաբանություններ