Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գերգաղտնապահ մարդու ստորագրությունը

Գերգաղտնապահ մարդու ստորագրությունը
12.01.2013 | 15:54

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկել է Ջեք Լյուի թեկնածությունը, որ լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել թեկնածուի ստորագրության պատճառով: Ամերիկացիները չեն ցանկանում, որ Լյուի «անհեթեթ» ստորագրությունը հայտնվի դոլարների վրա, գրել է «The Telegraph»-ը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախագահը խոստացել է, որ Լյուն հնարավորինս արագ պետք է փոխի ստորագրությունը, քանի դեռ ստորագրությունը չի հայտնվել դոլարների վրա և չի արժեզրկել ԱՄՆ-ի արժույթը: Աղմկահարույց ստորագրությունը ձեռագրերի մասնագետ Քեթի ՄակՆայթը որակում է որպես գերգաղտնապահ մարդու ստորագրություն, ում երևակայությունը օղակների պես մեծ ու խճճված է:

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ