Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մահափորձ՝ Իրաքի ֆինանսների նախարարի դեմ

Մահափորձ՝ Իրաքի ֆինանսների նախարարի դեմ
14.01.2013 | 12:25

Բաղդադում պայթյուն է իրականացվել Իրաքի ֆինանսների նախարար Ռաֆֆի ալ Իսավիի ավտոշարասյան մոտ։ Ռումբի պայթյունից տուժածներ չկան։ Նախարարը հայտնվել էր քաղաքական սկանդալի մեջ այն բանից հետո, երբ նրա ենթականերից մի քանիսը ձերբակալվեցին ահաբեկչության մեղադրանքով։ Այդ ձերբակալություններն ու դրանց հետևած հակաահաբեկչական օրենքն առիթ էին դարձել սունիների ցույցերի։ Նրանց կարծիքով, ընդունված նոր օրենքն ուղղված է իրենց դեմ։
Ալ Իսավիի խոսքով, ով նույնպես սունի է, իր ենթակաների ձերբակալության հարցում մասնակցություն է ունեցել վարչապետը, և այդ քայլն ունի քաղաքական ենթատեքստ։

Դիտվել է՝ 1914

Մեկնաբանություններ