Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պայթյուններ՝ Իրաքում

Պայթյուններ՝ Իրաքում
16.01.2013 | 15:00

Իրաքում տեղի են ունեցել պայթյուններ, որոնք իրականացվել են մահապարտների կողմից։ Ահաբեկչության հետևանքով ավելի քան 12 մարդ է զոհվել, ևս 90-ը վիրավոր են։
Ամենաուժեղ պայթյունը, որ խլել է 10 մարդու կյանք, որոտացել է Կիրկուկ քաղաքում՝ Բաղդադից 250 կմ հյուսիս։ Մահապարտը պայթեցրել է ավտոմեքենան Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության գրասենյակի մոտ։ Եվս երկու մարդ զոհվել է Տուզ Խուրմատու քաղաքում։ Տեղեկություններ են ստացվում մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած գրոհների մասին։

Դիտվել է՝ 1979

Մեկնաբանություններ