Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Բախումները Եգիպտոսում շարունակվում են

Բախումները Եգիպտոսում շարունակվում են
02.02.2013 | 15:24

Կահիրեում՝ նախագահի նստավայրի մոտ, նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Եգիպտոսում անկարգությունների հետևանքով 60 մարդ է մահացել։ Բողոքի ցույցի մասնակիցները նախագահի նստավայրի պարսպի վրա քարեր և բռնկվող նյութով շշեր են նետել։ Ամբոխը ցրելու համար ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Միաժամանակ կենտրոնական Թահրիր հրապարակում մարդիկ վանկարկում էին՝ «Մուրսի, հեռացիր»։
Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիի հրաժարականը՝ նրան մեղադրելով 2011թ. տեղի ունեցած հեղափոխության գաղափարներին դավաճանելու համար։

Դիտվել է՝ 1783

Մեկնաբանություններ