Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Չէի ներխուժելու «պրացեդուրնի»

«Չէի ներխուժելու «պրացեդուրնի»
04.02.2013 | 18:54

«Եթե որոշ սակավամիտներ իմ բարեկրթությունն այլ կերպ են մեկնաբանել, դա նրանց խնդիրն է»,- մեզ հետ զրույցում, անդրադառնալով այն տեղեկատվությանը, թե հիվանդանոցում Պարույր Հայրիկյանը չի ցանկացել ընդունել իրեն, ասաց ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը` ներկայացնելով իրականում տեղի ունեցածը: Դալլաքյանի այցելության ժամանակ Հայրիկյանին տարել էին վիրակապը փոխելու, այդ պատճառով էլ նրան է մոտեցել ԱԻՄ-ական Գագիկ Սարուխանյանը և ներողություն խնդրել, որ այդ պահին Հայրիկյանը չի կարող ընդունել նրան: «Որպես բարեկիրթ մարդ, չէի ներխուժելու «պրացեդուրնի», շոու չէի սարքելու: Հարգելով բժիշկների և Գագիկի ասածը, հասկանալով, որ հիվանդին անընդհատ չի կարելի անհանգստացնել, քիչ անց հեռացել եմ այնտեղից»,- հավելեց Դալլաքյանը:

Իր և Պարույր Հայրիկյանի հարաբերությունների մասին էլ շեշտեց. «Մեր հարաբերությունները շատ լավ են, 95-ին միասին պատգամավոր ենք եղել, իրար հետ շատ անգամ ֆուտբոլ ենք խաղացել: 96-ին` ԱԺ-ում ծեծուջարդի ժամանակ, եթե կար մի պատգամավոր, որ չէր թողնում Հայրիկյանին հարվածներ հասնեին, դա ես էի: Կադրերը կան»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4759

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ