Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Տեր-Պետրոսյանը չի հեռանա քաղաքականությունից»

«Տեր-Պետրոսյանը չի հեռանա քաղաքականությունից»
08.02.2013 | 17:15

«Ամեն դեպքում ընտրություններով ոչինչ չի ավարտվում. հետաքրքիր կլինի ՀԱԿ-ի ճակատագիրը, կարևոր պաշտոնների հետ կապված հնարավոր փոփոխությունները, Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա դերակատարումը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա կարծիքով, Լևոն Տեր-Պետրոսյանը չի հեռանա քաղաքականությունից, և ինչպիսի փոփոխությունների էլ ենթարկվի ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը կպահպանի ազդեցությունը այդ կառույցի ու նրա ղեկավարի նկատմամբ:
Ըստ քաղաքագետի, ՀՀՇ-ն ՀԱԿ դարձնելը պատահական չէ: ՀԱԿ-ի նպատակը նրանց համախմբելն է, որոնք դրան դեմ են: «Եթե նայենք մեր հարևան երկրին՝ Վրաստանին, ապա Իվանիշվիլուն դա հաջողվեց: Մեզ մոտ գնացքը գնացել է, և դա չստացվեց: Ընդդիմությունը փողոցից դուրս եկավ և մտավ խորհրդարան: Դա տրամաբանական է: Խորհդրանշական լիդեր կլինի, թե ոչ, Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից դուրս չի գա, չի կարող դուրս գալ»,-շեշտեց նա:
ՀԱԿ-ը, վերջինիս խոսքով, խորհրդարանական ընտրություններում երեք անգամ ավելի քիչ ձայն հավաքեց, քան նախագահական ընտրություններում: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին, ապա նա ասոցացվում է ՀԱԿ-ի հետ, ու հենց այդ պատճառով էլ Հայ ազգային կոնգրեսի համակիրներից շատերն իրենց ձայնը կտան հենց նրան:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5530

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ