Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ով էր Հռոմի Պապը` կաթոլիկների կաթոլիկ լինելուց առաջ

Ով էր Հռոմի Պապը` կաթոլիկների կաթոլիկ լինելուց առաջ
11.02.2013 | 17:08

Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-երորդը, ում հրաժարականի մասին լուրը ժամեր առաջ հանկարծակիի բերեց ողջ կաթոլիկ (և ոչ միայն կաթոլիկ) աշխարհը, նոր հարցականներ պարտադրեց համաշխարհային լրատվամիջոցներին:
Մի կողմ թողնելով տարիքի և առողջության շիրմայի տակ հրամցվող պաշտոնական Վատիկանի կասկածելի հաղորդագրությունը (Պապը 85 տարեկան է), ԶԼՄ-ները փորձում են այլ վարկածներ առաջ քաշել, որոնցից մեկն էլ վերջինիս նացիստական անցյալն է: Բանն այն է, որ ազգությամբ գերմանացի Բենեդիկտոս 16-երորդը, նույն ինքը` Յոզեֆ Ռաթցինգեր, երիտասարդ տարիքում գերմանական նացիստական կազմակերպություններից մեկի անդամ է եղել, ինչը վերջին շրջանում դարձել էր տարբեր լրատվամիջոցների քննարկման սկանդալային թեմա: Ըստ այդմ, ենթադրվում է, որ հենց այս փաստն էլ ստիպել է Հռոմի Պապին հրաժարվել «գահից», ինչն աննախադեպ իրողություն է:
Պաշտոնական որոշումը կհրապարակվի փետրվարի 28-ին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2468

Մեկնաբանություններ