Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պայթյունը 47 մարդու կյանք է խլել

Պայթյունը 47 մարդու կյանք է խլել
16.02.2013 | 23:27

Պակիստանի Քվետա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 47 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավորվել են։ Այդ մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։ Պայթյունը որոտացել է շուկայի մոտ։ Մահացածների մեծ մասը շիա փոքրամասնության ներկայացուցիչներ են։

Դիտվել է՝ 1705

Մեկնաբանություններ