Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սիրիայի ԱԳՆ-ն ահաբեկչությունների համար մեղադրում է «Ալ Կաիդայի» հետ կապված խմբավորումներին

Սիրիայի ԱԳՆ-ն ահաբեկչությունների համար մեղադրում է «Ալ Կաիդայի» հետ կապված խմբավորումներին
22.02.2013 | 12:14

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Դամասկոսում ահաբեկչությունների և ականանետներից հրետակոծության համար մեղադրել է «Ալ Կաիդայի» հետ կապեր ունեցող զինված խմբավորումներին։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հղված ուղերձում նշվում է, որ «երեխաներին և ծերերին դաժանաբար սպանող գրոհայինները» ֆինանսական օգնություն և քաղաքական ու տեղեկատվական սատարում են ստանում տարածաշրջանում գտնվող, ինչպես նաև՝ այլ երկրների կողմից, ինչն այդ երկրների կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպիտ խախտում է։ Ըստ Սիրիայի արտգործնախարարության՝ նման գործելակերպը չի նպաստում սիրիական ճգնաժամի կարգավորմանը։

Դիտվել է՝ 1709

Մեկնաբանություններ