Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մալիում սպանվել է գրոհայինների առաջնորդը

Մալիում սպանվել է գրոհայինների առաջնորդը
03.03.2013 | 13:16

Մալիում Չադի բանակի զինվորների կողմից սպանվել է իսլամիստ առաջնորդ Մուխտար Բելմուխտարը։ Այդ մասին հայտնում են Չադի զինված ուժերը։ Գրոհայինի մահվան մասին հայտարարվել է Չադի պետական հեռուստատեսությամբ, սակայն այդ փաստն այլ աղբյուրների կողմից դեռևս չի հաստատվում։
Մուխտար Բելմուխտարը «Ալ Կաիդայի» նախկին առաջնորդն է։ Համարվում է, որ հենց նա է հունվարին Ալժիրի նավթավերամշակման համալիրում մարդկանց պատանդ վերցնելու հրաման արձակել։ Չադի աղբյուրները հայտնում են նաև, որ հաջողվել է գրավել գրոհայինների մոտ 60 ավտոմեքենա։

Դիտվել է՝ 1778

Մեկնաբանություններ