Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՄԱԿ-ը կխստացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները

ՄԱԿ-ը կխստացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները
06.03.2013 | 13:48

ԱՄՆ-ն և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ընթացքում ներկայացրել են Հյուսիսային Կորեայի վերաբերյալ նոր համատեղ բանաձևի նախագիծ։ Այն նախատեսում է նոր պատժամիջոցներ Փհենյանի դեմ։ Այդ պատժամիջոցներն առաջին անգամ կհարվածեն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ֆինանսական համակարգին։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը նշել է, որ Փհենյանին անհրաժեշտ է տալ հստակ ազդանշան այն մասին, որ միջազգային հանրությունը դատապարտում է միջուկային փորձարկումները և հետագայում պատրաստ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, եթե այդ փորձարկումները շարունակվեն։
Իր հերթին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նիստից հետո հայտարարել է, որ Մոսկվան կմիանա պատժամիջոցների ընդլայնման բանաձևին։

Դիտվել է՝ 1717

Մեկնաբանություններ