Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հետաձգվել է 1400 ավիաչվերթ

Հետաձգվել է 1400 ավիաչվերթ
06.03.2013 | 13:50

Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում ավելի քան 1400 ավիաչվերթներ են հետաձգվել ձյան առատ տեղումների պատճառով։ Բնական տարերքից ամենից շատ տուժել են Չիկագոն և հարակից տարածքները։ Օդերևութաբանները ռեկորդային քանակությամբ տեղումներ են կանխատեսում Վաշինգտոնում։ Կոլումբիայի շրջանում սպասվում են վերջին մի քանի տարիների ընթաքում ամենամեծ քանակությամբ ձյան տեղումները։

Դիտվել է՝ 1737

Մեկնաբանություններ