Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Չինաստանի նոր վարչապետը Լի Կեցյանն է

Չինաստանի նոր վարչապետը Լի Կեցյանն է
15.03.2013 | 12:16

Երեկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Լի Կեցյանը։ Վերջինս ընկալվում է որպես բարեփոխիչ՝ պատրաստ իրականացնել կարևոր փոփոխություններ կառավարության կառուցվածքում։ 2008 թվականից Լի Կեցյանը զբաղեցնում էր Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետի պաշտոնը։

Դիտվել է՝ 1597

Մեկնաբանություններ