Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վենեսուելայում հակված են ընտրելու Մադուրոյին

Վենեսուելայում հակված են ընտրելու Մադուրոյին
19.03.2013 | 11:42

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մահից հետո անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ, ամենայն հավանականությամբ, ապրիլի 14-ին նախագահի արտահերթ ընտրություններում երկրի նախագահ կընտրվի Նիկոլաս Մադուրոն։
Հարցումն անցկացվել է մարտի 11-13-ը Barclays Capital բանկի պատվերով։ Ըստ ուսումնասիրության տվյալների՝ Մադուրոյի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 49,2 տոկոսը, իսկ նրա մրցակից, ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսի օգտին՝ 34,8 տոկոսը։ Վերլուծաբանները նշում են, Մադուրոյին սատարումը շատ դեպքերում կրում է զգացմունքային բնույթ, քանի որ այն անուղղակիորեն կապված է Չավեսի մահվան հետ առաջացած անհանգստություններով։

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ