Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Միկատին հույս ունի

Միկատին հույս ունի
23.03.2013 | 15:20

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատիի կառավարությունը հրաժարական է տվել: Միկատիի համոզմամբ` Լիբանանը կարիք ունի ազգային փրկության կառավարության ներկա փուլում, որին կանդամակցեն քաղաքական բոլոր ուժերը: Միկատին հույս ունի, որ հրաժարականը հնարավորություն է տալիս ազգային երկխոսության նոր փուլ սկսել, որտեղ լիբանանցի քաղաքական գործիչները կկարողանան փոխզիջման հասնել:

Դիտվել է՝ 1560

Մեկնաբանություններ