Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Երկու մոլորակ, որտեղ համընկնում են ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շահերը

Երկու մոլորակ, որտեղ համընկնում են ԱՄՆ-ի ու ՌԴ-ի շահերը
23.03.2013 | 15:26

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երկարաձգել է ԱՄՆ-ի ու ՌԴ-ի տիեզերքը համատեղ ուժերով ուսումնասիրելու և խաղաղ նպատակներով օգտագործելու համաձայնագիրը: «Երկարաձգումը համապատասխանում է Ռուսաստանի շահերին և կնպաստի տիեզերական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, համապատասխանում է նաև համատեղ ռուս-ամերիկյան տիեզերական նախագծերին, այդ թվում Լուսնի ու Մարսի ուսումնասիրմանը»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ