Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ՄԱԿ-ը պատրաստվում է Սիրիայում խաղաղապահ գործողության

ՄԱԿ-ը պատրաստվում է Սիրիայում խաղաղապահ գործողության
28.03.2013 | 12:02

ՄԱԿ-ը շարունակում է պատրաստվել Սիրիայում իրականացվելիք խաղաղարար գործողության այն դեպքում, եթե երկրի կառավարությունը և ընդդիմությունը սկսեն բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղարար գործողությունների գծով տեղակալ Էրվե Լադսուսը։ «Ցավոք, Սիրիայի խաղաղ կարգավորման հարցում ոչ մի դրական առաջընթաց չկա, քաղաքական գործընթացն այդպես էլ չմեկնարկեց։ Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի իրավիճակի փոփոխության դեպքում պատրաստ լինենք»,- ասել է Լադսուսը։ Նա Սիրիայի իրավիճակն անվանել է սարսափելի ողբերգություն, բայց նաև հույս է հայտնել, որ հակամարտող կողմերը վերջապես կգիտակցեն իրենց գործողությունների անիմաստ լինելն ու դրանց վտանգավոր հետևանքները։

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ