Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Իտալիայի ձախկենտրոնամետները չկարողացան կառավարություն ձևավորել

Իտալիայի ձախկենտրոնամետները չկարողացան կառավարություն ձևավորել
29.03.2013 | 12:21

Իտալիայի ձախկենտրոնամետ ուժերի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանիին մեկշաբաթյա բանակցություններից հետո չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Ելույթ ունենալով Հռոմում՝ Բերսանին նշել է, որ նախապայմանները, որ առաջադրում են այլ կուսակցությունները, անընդունելի են։

Բերսանիի դեմոկրատական կուսակցությունը փետրվարին կայացած ընտրությունների արդյունքում ստացել է խորհրդարանի ստորին պալատի նկատմամբ վերահսկողություն, սակայն նրան չի բավականացրել ընդամենը մի քանի քվե, որպեսզի Սենատում ունենա ձայների մեծամասնություն և կարողանա ինքնուրույն ձևավորել կառավարություն։
Այսօր Իտալիայի վարչապետ Ջորջիո Նապոլիտանոն կնախաձեռնի խորհրդակցությունների նոր փուլ, որպեսզի առաջացած փակուղուց կարողանան ելք գտնել։

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ