Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ծնունդդ շնորհավոր, Վիլլի

Ծնունդդ շնորհավոր, Վիլլի
06.04.2013 | 11:03

Այս տարի լրանում է Ուիլյամ Շեքսպիրի 450 տարին: Ի նշանավորումն հոբելյանի` 154 հանրահայտ դերասաններ Նյու Յորքի փողոցներում կկարդան Շեքսպիրի սոնետները: Նրանց ելույթները կնկարահանվեն և կտեղակայվեն SonnetProjectNYC.com կայքում, հետագայում կթողարկվեն նաև ընթերցանության CD -ները: Իսկ ապրիլի 23-ին` Շեքսպիրի ծննդյան օրը, ծրագրի հեղինակները մտադիր են կազմակերպել տեսահոլովակների միլիոնանոց դիտում:

Դիտվել է՝ 2393

Մեկնաբանություններ