Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Թուրքիայի ղեկավարության ձեռքերը նորից արյունոտ են

Թուրքիայի ղեկավարության ձեռքերը նորից արյունոտ են
07.04.2013 | 17:18

«Ես Սիրիայում եմ, իմ ժողովրդի հետ: Իմ մահվան կամ անհետանալու մասին շշուկները տարածում են Սիրիայի հակառակորդները»,-ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույցում: Նա վստահեցրել է, որ ապրում է իր տանը, ոչ Իրանում է, ոչ էլ ռուսական ռազմանավի վրա: Ասադը մեղադրել է Անկարային ահաբեկիչներին աջակցելու մեջ, նրա խոսքով` Թուրքիայի ներկա ղեկավարության ձեռքերը արնոտվել են Սիրիայում կատարվող սպանությունների մեջ:

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ