Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պակիստանում 130 մարդ է զոհվել բախումներից

Պակիստանում 130 մարդ է զոհվել բախումներից
09.04.2013 | 11:36

Մոտ 100 ապստամբներ և 30 զինվորներ են զոհվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բախումների հետևանքով։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ ապրիլի 5-ից բանակը վերահսկողություն է սահմանել տարածաշրջանի մի մասի վրա, որը նախկինում գտնվում է թալիբների ենթակայության տակ։
Վերջին շաբաթների ընթացքում ապստամբների խմբավորումների միջև բախումների հետևանքով մոտ 40 հազար բնակիչներ ստիպված էին լքել իրենց տները։

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ