Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ
12.04.2013 | 11:51

ԱՄՆ վարչակազմը մտցրել է նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Ձեռնարկված միջոցներն առնչվում են Շվեյցարիայում տեղակայված իրանական Naftiran Intertrade նավթային ընկերությանը, որը գտնվում է Իրանյան ազգային նավթային կազմակերպության ենթակայության տակ։
Միաժամանակ պատժամիջոցներ են սահմանվել մալայզիական Իսլամական առաջին ներդրումնային բանկի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության ձեռնարկած քայլերը նպատակ ունեն սառեցնել այս կազմակերպությունների ակտիվները, ինչպես նաև արգելում են ԱՄՆ քաղաքացիներին այդ կազմակերպությունների հետ որևէ գործարք կնքել։

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ