Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ

Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ
15.04.2013 | 00:55

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գրոհայինները կրակ են բացել դատարանի շենքի վրա։ Գրոհի զոհ է դարձել 4 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է։ Գրոհին նախորդել է երկու ավտոմեքենայի պայթյուն, այնուհետև կառավարական զորքերի համազգեստով զինված մարդիկ ներխուժել են դատարանի շենք և կրակ բացել։ Այլ մանրամասներ հայտնի չեն։

Դիտվել է՝ 1572

Մեկնաբանություններ