Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Բարեկամներ-դավաճաններ, պատիվ-անպատվություն

Բարեկամներ-դավաճաններ, պատիվ-անպատվություն
20.04.2013 | 13:22

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Նինո Բուրջանաձեին անվանել է «Կրեմլի բարեկամ», իսկ Իվանիշվիլիի կառավարությունը` «Կրեմլի կիսաբարեկամ»: «Ազգային շարժման» բողոքի ակցիայում նա անդրադարձել է «Ժողովրդավարական շարժման» ղեկավար Նինո Բուրջանաձեի ակտիվ քաղաքականության մեջ մտնելու ցանկությանը, որի մասին հայտարարել էր Բիձինա Իվանիշվիլին. «Մենք հայտարարություն լսեցինք, որ կառավարությունը ցանկանում է իբրև ընդդիմություն տեսնել Նինո Բուրջանաձեին, որ Պուտինի բարեկամն է: Այսինքն` որպեսզի ժողովուրդը ընտրություն կատարի վատի ու վատթարի միջև, ընտրի կամ Կրեմլի բարեկամ Բուրջանաձին, կամ Կրեմլի կիսաբարեկամ կառավարությանը: Ասում եմ բոլորին` վրաց ժողովուրդը ընտրություն կանի ոչ թե դավաճանների ու կիսադավաճանների միջև, այլ հայրենասերների և մեծ հայրենասերների: Եթե մենք ընտրենք անպատվությունը, կստանանք լիակատար օկուպացիա, եթե տեր կանգնենք մեր պատվին, լիովին կազատագրենք երկիրը»:

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ