Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին

Սիրիայի ընդդիմությունը խոստանում է զենք չտալ ծայրահեղականներին
21.04.2013 | 18:31

Սիրիայի միավորված ընդդիմությունը հրապարակել է հռչակագիր, որը բացառում է ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Փաստաթղթում կան նաև խոստում՝ չկիրառել քիմիական զենք և թույլ չտալ, որպեսզի զենք հայտնվի ծայրահեղականների ձեռքին։
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգն այս հայտարարությունն անվանել է սիրիական ընդդիմության համաձայնագիրը միջազգային հանրության հետ։ Նա նաև խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի Եվրամիության իրենց գործընկերները հանեն սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու էմբարգոն։ Սիրիայի ընդդիմությանը զինելու օգտին հանդես են գալիս Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Վաշինգտոնը վերապահումով է մոտենում այդ գաղափարին՝ զգուշանալով, որ զենքը կարող է հայտնվել իսլամիստների ձեռքին։

Դիտվել է՝ 1507

Մեկնաբանություններ