«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Մենք կիսում ենք նրանց ցավը»

«Մենք կիսում ենք նրանց ցավը»
24.04.2013 | 23:15

Թուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության մաս համարվող Քրդական համայանքների միության գործով կալանավորված լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ: CNNturk -ը տեղեկացնում է, որ դատական գործով անցնող 46 լրագրողների, որոնցից 26-ը կալանավորված են, անունից խոսել է Էրթուշ Բոզքուրթը: Նա ասել է, որ ապրիլի 24-ը հայերի ջարդերի տարելիցի օրն է և իրենք կիսում են հայերի ցավը: Դատական հերթական 13-րդ նիստում նա քրդերեն ընթերցել է հայտարարությունը, որը թարգմանվել է թուրքերեն:

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ