Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աֆղանստանում ոստիկաններ են զոհվել

Աֆղանստանում ոստիկաններ են զոհվել
02.05.2013 | 15:51

Ութ ոստիկան է զոհվել Քաբուլից ոչ հեռու գտնվող Լոհար շրջան տանող ճանապարհի վրա իրականացված պայթյունից։ Այդ մասին հայտնում են Աֆղանստանի իշխանությունները։ Պայթյունը որոտացել է այն ժամանակ, երբ ճանապարհով անցնում էր ոստիականական մեքենաների շարասյունը։ Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են ՙԹալիբան՚ շարժման ներկայացուցիչները։

Դիտվել է՝ 1396

Մեկնաբանություններ