ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
29.05.2013 | 14:02

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36, Թորոմանյան, Կռիլով, Այվազովսկի փողոցների, Սուվորով փողոցի և նրբանցքի, Աթոյան և Ազատամարտիկների փողոցների ու անցուղիների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 4327

Մեկնաբանություններ