Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Թուրքիայում արհմիությունները գործադուլ են հայտարարում

Թուրքիայում արհմիությունները գործադուլ են հայտարարում
04.06.2013 | 10:53

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ընդվզման 4-րդ օրը շարունակում են մնալ հարյուրավոր ցուցարարներ։ Թուրքական արհմիությունները երեքշաբթի հայտարարել են երկօրյա գործադուլ՝ այդպիսով բողոքելով իրավապահների կողմից գործադրվող բռնության դեմ։ Ցույցերը թուրքիայում սկսել են ուրբաթ օրը, պատճառը Ստամբուլի հրապարակներից մեկում անցկացվող շինարարությունն էր։ Երիտասարդ ակտիվիստները մեղադրում են երկրի իշխանություններին բռնատիրական կարգեր հաստատելու և երկիրն իսլամիզացնելու համար։
Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Էրդողանը դատապարտել է ցուցարարներին և նրանց ակցիաներն անվանել հակաժողովրդավարական։

Դիտվել է՝ 1306

Մեկնաբանություններ