«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Իսրայելում բոլորը մի նավում են

Իսրայելում բոլորը մի նավում են
11.06.2013 | 14:42

Իսրայելի Կնեսետը օրենք է ընդունել պատգամավորների և նախարարների աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու մասին: Օրինագծի հեղինակ, «Մեր տուն Իսրայել» կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին ըմբռնման համար. «Տնտեսական դժվարին պայմաններում խորհրդարանը ցույց տվեց, որ մենք բոլորս մի նավում ենք և պետք է մեր ներդրումն ունենանք ընդհանուր գործում»: Ավիգդոր Լիբերմանը արդարության կողմնակից է. «Հասկանալի է, որ աշխատավարձի կրճատումը գանձարան միլիարդներ չի բերի և չի լուծի բյուջեի դեֆիցիտի խնդիրը։ Սակայն այդ քայլը որպես օրինակ կծառայի։ Անթույլատրելի է, որ խորհրդարանականները հաստատեն բյուջեի կրճատումը՝ առանց իրենց աշխատավարձին դիպչելու»:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ