Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սեպտեմբերից կսկսվի Հասան Ռուհանիի ժամանակը

Սեպտեմբերից կսկսվի Հասան Ռուհանիի ժամանակը
17.06.2013 | 11:38

Հունիսի 14-ին ԻԻՀ-ում նախագահական ընտրություններում 72,7 տոկոս ձայներով ընտրվեց Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, միջուկային ծրագրի շուրջ վեցնյակի հետ բանակցող Հասան Ռուհանին: Ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորել է նրան. «Իրանական ժողովուրդը վստահություն է հայտնել Հասան Ռուհանիին: Հույս ունեմ, որ իրանական ժողովրդի հայտնած վստահությունը հնարավորություն կդառնա ազգին ծառայելու և երկրում արդարություն հաստատելու ջանքեր ցուցաբերելու համար»: Մահմուդ Ահմադինեժադը շարունակում է կատարել նախագահի պարտականությունները: Սահմանադրության համաձայն` գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Համենեին պետք է ընտրված նախագահի պաշտոնը ստանձնելու հրաման տա, որից հետո կկայանա երդմնակալության արարողությունը` երկու փուլով: Օգոստոսի 3-ին և 5-ին` երդվելով նախ գերագույն հոգևոր առաջնորդին, ապա խորհրդարանին` Հասան Ռուհանին կստանձնի նախագահի պարտականությունները, որից հետո երկու շաբաթում խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի կառավարության կազմը: Խորհրդարանը 10 օր ունի քննարկելու նախարարների թեկնածությունը: Սեպտեմբերին նոր նախագահը և նոր կառավարությունը կստանձնեն երկրի կառավարումը:

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ