Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Քեմերոնի և Պուտինի բանակցությունների արդյունքները

Քեմերոնի և Պուտինի բանակցությունների արդյունքները
17.06.2013 | 11:46

Լոնդոնում կայանալիք Մեծ ութնյակի համաժողովի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Հիմնական թման սիրիական հակամարտությունն էր։ Երկրների առաջնորդները վստահեցրել են, որ չնայած որոշ տարաձայնություններին, իրենց շատ մոտեցումներ համընկնում են։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պուտինը և Քեմերոնը Սիրիյում ընթացող իրադարձություններին տվել են տարբեր գնահատականներ։
Մասնավորապես Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Սիրիայում արյունահեղության պատասխանատվությունը կրում է երկրի նախագահ Բաշար Ասադը։ Պուտինը, անդրադառնալով նույն հարցին, նշել է, որ սիրիական կոնֆլիկտում թափված արյան մեղավորը երկու կողմերն են։ Պուտինը նաև խորհուրդ է տվել Արևմուտքին ձեռնպահ մնալ Սիրիայի ապստամբներին սատարելուց։ Պուտինի խոքով՝ ՌԴ-ն Ասադի կառավարությանը զենք մատակարարում է միանգամայն օրինական ճանապարհով՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերին։

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ