Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Օբաման առաջարկում է կրճատել միջուկային զենքի ծավալները

Օբաման առաջարկում է կրճատել միջուկային զենքի ծավալները
20.06.2013 | 11:29

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է կրճատել միջուկային զենքի ամերիկյան և ռուսական ծախսերը մեկ երրորդով։ Սպիտակ տան ղեկավարն այդ մասին նշել է Բեռլինում, որտեղ նա գտնվում է երկօրյա այցով: ԱՄՆ ղեկավարը նշել է, որ Քանի դեռ աշխարհում միջուկային զենք կա, խաղաղությունը վտանգված է։ Նա նաև առաջարկել է 2016-ին միջուկային հիմնախնդիրների վերաբերյալ վեհաժողով անցկացնել:

Դիտվել է՝ 1210

Մեկնաբանություններ