Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

«ՀՀ վարչապետին պաշտոնանկություն չի սպառնում»

«ՀՀ վարչապետին պաշտոնանկություն չի սպառնում»
24.06.2013 | 16:52

«Հայաստանում, պաշտոնանկությունների վերաբերյալ իշխանության կազմում որևէ քննարկում տեղի չի ունեցել: Հատկապես ամռան ամիսներին քաղաքական պրոցեսները ավելի ոչ ընդգծված են լինում»,-այս մասին այսօր կայացած ասուլիսում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Նա նաև նշեց, որ մարզպետների փոփոխությունների վերաբերյալ նույնպես քննարկումներ չեն եղել և դեռ հստակ չէ, թե երբ կլինեն. «Մարզպետները աշխատում են և կատարում են իրենց աշխատանքը: Մարզպետարանը բավականին լուրջ կառույց է, և վաչապետին չի կարելի թիրախ դարձնել»,-ասաց նա:

Սյունիքի նոր մարզպետի նշանակման հետ կապված հարցեր, ըստ բանախոսի, ՀՀԿ գործադիր մարմինը նույնպես չի քննարկել։ Պատգամավորը նշեց, որ երբ վարչապետը նպատակահարմար գտնի, այդ ժամանակ էլ կներկայացնի Սյունիքի նոր մարզպետին։ Հարցին՝ թե հնարավո՞ր է Սուրիկ Խաչատրյանի` իր նախկին պաշտոնին վերադառնալը, վերջինս պատասխանեց, որ ոչ միայն իրենք, այլև Ս.Խաչատրյանը հակված չէ վերադառնալու այդ պաշտոնին։

Անդրադառնալով վարչապետի հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցություններին, Գ. Սահակյանը նշեց, որ նորանկախ Հայաստանի առաջին օրվանից որպես ավանդական սցենար մշտապես հնչել են պաշտոնանկության լուրեր բոլոր վարչապետների մասին, և Տ. Սարգսյանը բացառություն չէ. «Այդ խոսակցությունները հնչում են ու վերանում, կոնկրետ ներկայիս վարչապետին պաշտոնանկություն չի սպառնում, որովհետև իշխանությունը գոհ է կառավարության աշխատանքից, իսկ կառավարության անդամներին փոխելու համար պետք է լինեն ընդգծված ձախողումներ»,-հստակեցրեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ