Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Եգիպտոսի նախագահն ու նրա ընտանիքը տարհանվել են ապահովության համար

Եգիպտոսի նախագահն ու նրա ընտանիքը տարհանվել են ապահովության համար
29.06.2013 | 16:38

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսիին և նրա ընտանիքի անդամներին նախագահական նստավայրից տեղափոխել են առավել ապահով վայր։ Հիշեցնենք, որ Կահիրեում ընթանում են հակաիշխանական ցույցեր։ Մեծ հանրահավաք է նախատեսված հունիսի 30-ին։ Մուրսիի և նրա ընտանիքի գտնվելու վայրը հայտնի չէ: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Եգիպտոսի ղեկավարությունը Կահիրե և այլ քաղաքներ է մտցրել բանակային ստորաբաժանումներ: Զինված ուժերը պետք է պահպանեն երկրի ռազմավարական կարևոր օբյեկտները, էլեկտրակայանները, Սուեզի ջրանցքը:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ