Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Թաիլանդի զինված ուժերն առաջին անգամ կղեկավարի կին

Թաիլանդի զինված ուժերն առաջին անգամ կղեկավարի կին
01.07.2013 | 11:42

Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը երեկ երեկոյան հավանության է արժանացրել կառավարության նոր կազմը։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, բանակի ղեկավարման լիազորությունները դրված են վարչապետ Յինգլակ Չինավատի վրա։ Նա առաջին կինն է, որ կղեկավարի երկրի զինված ուժերը։ Ինչպես հաղորդում են վերլուծաբանները, այս քայլը կամրապնդի նրա ազդեցությունը երկրում։ Այստեղ հասարակության շրջանում հակակառավարական տրամադրություններ են։ 2010թ. բանակի անմիջական մասնակցության արդյունքում իշխանությունից հեռացվեց Յինգլակ Չինավատի եղբայրը։

Դիտվել է՝ 1532

Մեկնաբանություններ