Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Եգիպտոսում հիմա էլ իսլամիստներն են հարձակման անցել

Եգիպտոսում հիմա էլ իսլամիստներն են հարձակման անցել
05.07.2013 | 13:40

Եգիպտոսի բանակը հայտարարել է, որ երաշխավորում է երկրում խաղաղ ցույցերի անցկացումը։ Սպասվում է, որ «Մուսուլման եղբայրները» դուրս կգան ցույցերի՝ բողոքելով նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկության դեմ։ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Գեհադ Հադադը հայտարարել է, որ շարժումը հրաժարվում է համագործակցել նոր ռեժիմի հետ։

Գիզայից լուրեր են ստացվում բախումների մասին: Սինայի թերակղզում զինվորական հսկիչ անցակետի վրա երեք զինված հարձակում է գրանցվել, ինչի հետևանքով սպանվել է 1, վիրավորվել՝ 3 զինծառայող: Բախումներ են նաև երկրի այլ քաղաքներում։

Դիտվել է՝ 1193

Մեկնաբանություններ