Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Գործադուլներ՝ Հունաստանում. կրճատում են պետական ծառայողներին

Գործադուլներ՝ Հունաստանում. կրճատում են պետական ծառայողներին
16.07.2013 | 18:13

Հունաստանում սկսել է արհմիությունների կողմից հայտարարված մեկօրյա համընդհանուր գործադուլը։ Պատճառը պետծառայողների զանգվածային կրճատումների կառավարության ծրագիրն է։ Այս շաբաթ Հունաստանի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի հավանությանն արժանացնել համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որպեսզի ստանա ևս 6,8 միլիարդ եվրոյի վարկ։

Գործադուլը նախևառաջ առնչվելու է հասարակական տրանսպորտի ոլորտի և հիվանդանոցներին։ Վերջին օրերին Հունասատանում բավականին հաճախ են դարձել ցույցերը, որոնք ուղղված են բյուջետային միջոցները խնայելու կառավարության քաղաքականության դեմ։

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ